Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։ Ճիշտ է այս տարի դպրոցում չհնչեց վերջին զանգը, չկայացավ վերջին դասը, սակայն դուք դեռ շատ դասեր ունեք առնելու: Այնպես որ, դուք նոր ճանապարհի մեկնարկին եք:  Ձեզ համար կյանքի

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ։

Ճիշտ է այս տարի դպրոցում չհնչեց վերջին զանգը, չկայացավ վերջին դասը, սակայն դուք դեռ շատ դասեր ունեք առնելու: Այնպես որ, դուք նոր ճանապարհի մեկնարկին եք:  Ձեզ համար կյանքի կարևոր մի դրվագ ավարտվում է, և սկսվում է էլ ավելի կարևոր շրջան, երբ ձեզանից շատերը կնդունվեն բուհեր, որոշ մասը կգնա բանակ՝ հայրենիքին ծառայելու: Դուք մեր դպրոցի 24-րդ շրանավարտներն եք:

Շնորհավորում ենք ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին:

Բոլորիդ մաղթում ենք մասնագիտության ճիշտ ընտրություն, գիտելիքները հարստացնելու հետևողական ձգտում, առողջություն, հաջողություն, լավատեսություն և ամենայն բարիք:

Թող իրականանան  ձեր բոլոր հույսերն ու երազանքները, ապագայի բոլոր ծրագրերը:

ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի և ավագ դպրոցի տնօրինություն