«Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողով

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանը հրավիրում է մասնակցելու մինչև 35 տարեկան Երիտասարդ գիտաշխատողների, հետազոտողների և մագիստրոսների «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին, նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60 ամյակին:

Գիտաժողովը կայանալու է 2019թ. սեպտեմբերի 25-27-ը

Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ:

Մինչև սեպտեմբերի 05-ը՝ ժամը 1700-ն, ընդունվում են մասնակցության հայտեր գիտաժողովի հետևյալ բաժանմունքներում, որոնք աշխատելու են Գյումրիում և Վանաձորում: