Անցնում ենք հեռավար աշխատանքի:

Հարգելի ուսանողներ

Արտակարգ դրության պայմաններում ՀԱՊՀ-ում և մասնավորապես Գյումրու մասնաճյուղում շատ գործառույթներ իրականացվում են առցանց եղանակով:

Խնդրում եմ ծանոթանալ ստորև բերված հայտարարությունների հետ, որոնք վերաբերում են բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորող ուսանողներին:

  1. Սկսվում է մագիստրատուրայի հետազոտական պրակտիկան:

Այն անցկացվելու է առցանց ուսուցմամբ: Խնդրում ենք մինչև մարտի 19-ը ներառյալ Ձեր ամբիոնների վարիչների հետ կապվել էլեկտրոնային փոստով և ստանալ հետազոտական պրակտիկայի թեման և ղեկավարի կոնտակտային տվյալները, ստանալ աշխատանքի իրականացման և հաշվետվության ներկայացման ժամանակացույցը:

Ամբիոնների վարիչների կոնտակտները կարող եք ներբեռնել մասնաճյուղի կայքից http://npuagb.am/hy/ambionner/ հղումով անցնելով անհրաժեշտ ամբիոնի էջ:

  1. Բակալավրական ավարտական աշխատանքների ղեկավարումը և խորհրդատվությունները, մագիստրոսական թեզերի ղեկավարումը իրականացվում են ուսանողների հետ առցանց: Ղեկավարները պարբերաբար աշխատանքների կատարման ընթացքի մասին հաշվետվություն են ներկայացնում ամբիոնի վարիչին, իսկ վերջիններս փոխտնօրեններին համաձայն հաստատված ժամանակացույցի:

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կատարումը իրականացվում են այնպիսի ժամանակացույցով, որ դրանց պաշտպանությունները կայանան համաձայն նախկինում հաստատված գրաֆիկների` ս.թ. մայիսի 1-ից 27-ը:

Ամբիոնների վարիչների կոնտակտները կարող եք ներբեռնել մասնաճյուղի կայքից http://npuagb.am/hy/ambionner/ հղումով անցնելով անհրաժեշտ ամբիոնի էջ:

  1. Որոշակի փոփոխություններ են իրականացվում ուսանողների ուսուցման կազմակերպման գործընթացում. այն է. չեղարկվում են առարկայական միջանկյալ հարցումները և դասերի հաճախման համար տրվող միավորները, փոխարենը ուսանողները կհանձնեն քննություն՝ 100 բալային համակարգով:
  2. Շուտով համալսարանի կայքում կտեղակայվեն առցանց դասախոսություններ, հոսքային ձևով ուսուցանվող առարկաների վերաբերյալ, որի մասին կլինի լրացուցիչ տեղեկատվություն:

Հարգանքով`   Ա.Պապոյան